Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու կայուն, արդար խաղաղության համար։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարն անհանգստացած է տարածաշրջանում տիրող իրավիճակից։ Իր թվիթերյան միկրոբլոգում նա անդրադարձել է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը․
«Մեծապես անհանգստացած եմ վերջին մահացու բախումներով և կրակոցների մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու կայուն, արդար խաղաղության համար»։
–