Զեկույցում նաև նշված է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որը գնահատվել է որպես «մասամբ ազատ»։
Freedom House-ի հրապարակած «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Հայաստանը և Արցախի Հանրապետությունը գնահատվել են որպես «մասամբ ազատ»:
Վրաստանը նույնպես դասվում է «մասամբ ազատ» երկրների շարքին, իսկ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը՝ «անազատ»:
Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական ուժերը շարունակել են գրոհել և գրավել հայկական տարածքը սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական կառավարությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը։
Զեկույցում նաև նշված է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որը գնահատվել է որպես «մասամբ ազատ»։
2023 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը 50-րդն է։
Զեկույցում նշվում է, որ գլոբալ ազատությունը նվազում է արդեն 17-րդ տարին անընդմեջ։
–