«Իրավունք» թերթը գրում է. «Մարզերում այս օրերին խիստ անհանգստացած են: Ըստ շրջառվող լուրերի` մեծ թվով տղամարդկանց` մինչեւ 48 տարեկան, ծանուցումներ են եկել` զորավարժությունների մասնակցելու համար: Սա առիթ է դարձել շատերին եզրակացնելու` առաջիկայում սպասվող հնարավոր պատերազմի մասին:
«Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից: Նա, ըստ էության, հաստատեց ծանուցումների մասին լուրերը` ընդգծելով, որ ծանունցագրեր են ուղարկվում պահեստազորում հաշվառված քաղաքացիներին՝ վարժական հավաքներին մասնակցելու համար։
Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաեւ հավելեց, որ ավելի վաղ այս մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։