ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ռուս լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովի մուտքը ՀՀ արգելելուն։
«Կրեմլը բացասաբար է վերաբերվում ՌԴ որոշ քաղաքացիների Հայաստան մուտքի արգելքին»,- ասել է Պեսկովը:
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգելվել էր նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սարգսյանի մուտքը Հայաստան։
– –