Հայաստանում ՌԴ դեսպանը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, ֆեյսբուքի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այնուհետ ՌԴ դեսպանին ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը»,- նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print