Ադրբեջանի կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լաչինի ճանապարհին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաների համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակում գրել է, թե «Ադրբեջանի կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լաչինի ճանապարհին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաների համար և չի կարող ուժով սահմանափակել բողոք հայտնելու նրանց օրինական իրավունքը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
–