Դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը ապատեղեկատվություն են. ԱՀ ՊՆ

Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: 

Այդ առնչությամբ  «Արցախպրես»-ի հարցման  ի պատասխան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print