Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ինքնաթիռը թռչել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա։
_