Հայաստանի բռնցքամարտի կանանց հավանական կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի 16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով:

Հայտնում է ֆեդերացիան:

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Եկատերինա Սիչևան, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը և 70 կգ Անի Հովսեփյանը: Ընտրանին մրցավայր կմեկնի մարտի 13-ին: Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի համար:

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print