Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց



Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։

Տեղեկությունը «Լուրերին» հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։

Նշենք՝ Գևորգ Սիմոնյանը 2020-2022 թթ. փետրվարն առողջապահության նախարարի տեղակալն է եղել:

Երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print