«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել… Ծիծաղելի հոդվածով…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը:
Ըստ shamshyan.com-ի՝ երեկ ժամը 21։00-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Գևորգ Պետրոսյանի Mercedes մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չենթարկվելով պարեկների՝ «կանգառ» օրինական պահանջին, դիմել է փախուստի։
Սկսվել է հետապնդում, որը հասել է մինչև Երևանի Ծարավ Աղբյուր փողոց, որտեղ վարորդը դարձյալ չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և նորից դիմել է փախուստի։
Տեղում, երբ պարեկները փորձել են նրան ենթարկել սթափության փորձաքննության, վարորդը, որը լինում է Գ․ Պետրոսյանը, հրաժարվել է սթափություն հանձնելուց։
Պարեկները նրան բերման են ենթարկում և տեղափոխում Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ այնուհետև տեղափոխում են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Պետրոսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ֆեյսբուքյան օգտատեր Հովսեփ Կուբատյանը երեկ կարճ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է մի վարորդ փախուստի դիմում պարեկներից։ Այդ տեսնայութը Shamshyan.com-ը վերագրում է հենց Գևորգ Պետրոսյանի դեպքին։