Ականանման առարկա է հայտնաբերվել

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված վայր է ժամանել ՀՀ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և սակրավորական ջոկատը։

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված վայր է ժամանել ՀՀ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և սակրավորական ջոկատը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի սակրավորները վնասազերծեն ականանման իրը։ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում հերթապահություն է իրականացնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print