Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանն դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։
Իր ուղերձում Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի։