Ադրբեջանական իշխանություններն առաջարկում են Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Բաքվում

Ադրբեջանական իշխանությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման նպատակն է շարունակել շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպման է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքվում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի և Ղարաբաղի հայ համայնքի միջև նման առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 1-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print