Պղնձի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 21,651.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 954.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 1,743.8 տոննա։

Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 27.6%-ով և կազմել 626.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 1,686.7 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 0.4%-ով և կազմել 2,750.5 տոննա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print