Հայաստանում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ

Նոր հաստատությունում կստեղծվեն պայմաններ 800-850 մարդ պահելու համար։

Առաջիկա 3-4 տարիներին կշահագործվի նոր քրեակատարողական հիմնարկ, որից հետո երկրում կփակեն միանգամից չորս ՔԿՀ-ներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ.  (2021-2026թթ.) ծրագրի ընթացքի եւ իրականացման արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նոր հաստատությունում, ինչպես նշել է նախարարը, կստեղծվեն պայմաններ 800-850 մարդ պահելու համար։ Բացի այդ, քրեակատարողական ծառայությունում 2023թ. կներդրվի ատեստացիայի համակարգ։ Ատեստացիան, նրա խոսքով, անցնելու են բոլոր աշխատակիցները։ Ծրագիրը լինելու է պիլոտային։ Այն կներդնեն հանրապետության ամենամեծ քրեակատարողական հիմնարկում՝ «Արմավիրում», մոտ 2-3 ամիս հետո։ «Բոլոր թերությունները եւ առավելություններն ուսումնասիրելուց հետո համակարգի ներդրումն այս ձեւաչափում կշարունակվի նաեւ բոլոր մնացած հաստատություններում»,- ավելացրել է Մինասյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print