Մինչեւ ապրիլի 10-ը կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը

Այս մասին տեղեկացնում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն:

Արցախի Հանրապետության պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն:

Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print