Հաստատվել է Բրյուսովի համալսարանի հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը

Արդարադատության նախարար Գրիցոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամից՝

1) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան.

2) արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան.

3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան»,-նշվում է հաղորդագրությունում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print