Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել, մասնավորապես, տարածաշրջանում և Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։

Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աբդոլլահիանն «ընդգծել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը»՝ հարկավոր է կենտրոնանալ հակամարտությունը «երկխոսության միջոցով լուծելու» վրա։

Լավրովը «ողջունել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի ձեռք բերած համաձայնությունը։ Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել զարգացնել հարաբերությունները Իրանի հետ և այդ նպատակով տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնել իրանական կողմի հետ:

«Նախարարները բարձր են գնահատել երկու երկրի միջև առևտրի ռեկորդային մակարդակը՝ չնայած Ռուսաստանի և Իրանի դեմ ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print