1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյան

«Երբ հարցը տվեցիք, ես ինձ այնքան լավ զգացի, որ նախարարը բնակարան է գնել, նոր ընտանիք է». ի պատասխան ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի գնած տան գնման վերաբերյալ հետաքննության մասին հարցին` արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հորդորեց սպասել և ուսումնասիրել Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը՝ պարզելու նրա եկամուտները և հասկանալու՝ ինչպես է ձեռք բերել բնակարանը:

Նշեք, որ «Հետք»-ի հրապարակած նյութի համաձայն՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե:

«Եթե նշվածը ճիշտ է, ապա առաջարկ ունեմ՝ գնացեք բանկի հետ բանակցեք և 300 հազար դոլարով գնեք այդ տունը և 400 հազար դոլարով վաճառեք և երբ այդքանով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դա ճիշտ էր: Ես բոլոր լրագրողներին և ՀԿ-ներին առաջարկում եմ գնալ այս ճանապարհով: Ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից, բայց ես կպնդեմ, որ նա 300 հազար դոլարով վաճառի իր տունը: Անկեղծ պետք է ասեմ՝ 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց նաև, որ 2018թ. ի վեր 25.000 մարդ, այդ թվում՝ նախարարներ, օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից, նորակառուցում 1-4 սենյականոց բնակարաններ են ձեռք բերել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print