22 հազար մարդու նկատմամբ համաներում կկիրառվի

Նրանք ձերբակալվել էին երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելու ժամանակ։

22 հազար մարդու նկատմամբ համաներում կկիրառվի, հայտարարել են Իրանի իշխանությունները: Նրանք ձերբակալվել էին երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելու ժամանակ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Իրանի դատական իշխանության ղեկավար Հոլամհոսեյն Էջեիի խոսքով՝ համաներման տակ չեն հայտնվել այն մարդիկ, որոնք բողոքի ցույցերի ժամանակ գողություն կամ բռնի հանցագործություններ են իրականացրել:

Իրանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են 2022 թվականի սեպտեմբերից` 22-ամյա  Մալայա Ամինիի մահվանից հետո: Նրան բարոյականության ոստիկանությունը ձերբակալել էր հիջաբի «ոչ ճիշտ» կրման համար։

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print