Անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ալիևը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլին կատարած այցի ընթացքում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնությունը, որը ներառում է հինգ սկզբունք, առաջ է քաշել Ադրբեջանը, և այդ սկզբունքների հիման վրա կարող է խաղաղության պայմանագիր կնքվել երկու երկրների միջև»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ Հայաստանը չպետք է բաց թողնի այդ հնարավորությունը։
Անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ալիևը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաղկացած է երկու մոտեցումներից. առաջին մոտեցումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, երկրորդ մոտեցումը՝ «Ադրբեջանի Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության» իրականացումը»,- ասել է Ալիեւը։
–