Կապան քաղաքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մարտի 15-ին, ժամը 07:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Մարտի 13-14-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, այնուհետև ժամանակավորապես դադարեցվել․ սահմանվել է հերթապահություն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 10 աշխատակից։