Ռուսական Սու-27 2 ծանր կործանիչներ «անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ որս» են կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «MQ-9» հետախուզական անօդաչու թռչող սարքի ուղղությամբ Սև ծովի միջազգային օդային տարածքում: Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 14-ին, հայտնել են Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունում (EUROCOM):
Ըստ EUROCOM-ի՝ Սու-27 ինքնաթիռներից մեկը խոցել է MQ-9 պտուտակը, որից հետո ամերիկյան ուժերը ստիպված են եղել խորտակել անօդաչու թռչող սարքը ջրերում։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը ասել է, որ «MQ-9»-ը «սովորական գործողություններ էր կատարում միջազգային օդային տարածքում», և որ ռուսական կողմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կարող էին հանգեցնել երկու ինքնաթիռների կործանմանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ղրիմի թերակղզու երկնքում։ Գերատեսչությունը պնդել է, որ անօդաչու թռչող սարքի թռիչքն իրականացվել է անջատված տրանսպոնդերներով, և խախտվել է ՌԴ օդային տարածքը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ բախում չի եղել, և «MQ-9»-ը Մոսկվայի ժամանակով մոտ 9.30-ին կտրուկ մանևրելու արդյունքում բարձրության է կորցրել և դուրս եկել անկառավարելի թռիչքի, բախվել ջրի մակերեսին և ոչնչացել։