Ամուլսարի հանքի շահագործման դեպքում գուցե արտարժույթի ներհոսք լինի․ ԿԲ նախագահ

ԿԲ նախագահը նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները։

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում միգուցե արտարժույթի ներհոսք լինի: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները. «Այդ պատկերի արդյունքում ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանքելու տեսանկյունից մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որն այդ տարիների ընթացքում իրականացրել ենք»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print