Factor.am-ի տեղեկություններով Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվում է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Քննիչ հանձանաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ
Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո նախկին որոշ պաշտոնյաներ հրաժարվեցին ներկայանալ նիստերին։ Հանձնաժողով առաջին հրավիրյալներից էր, օրինակ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը, սակայն, հրաժարվել էր ներկայանալ։ Որևէ առանցքային նախկին պաշտոնյա մինչև այժմ նիստերին չի մասնակցել։ Ամեն դեպքում, մինչ այժմ այդ մասին հրապարակային որևէ տեղեկություն չի տարածվել։ Հայտնի է, որ ներկա պաշտոնյաներից քննիչ հանձնաժողվում մինչ այս հարցաքննվել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։