Չինական Mugin Limited ընկերությունը հաստատել է, որ Ուկրաինայում խոցվել է հենց իրենց անօդաչուն։
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները չինական արտադրության անօդաչու թռչող սարք են խոցել։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ դա եղել է Mugin-5 առևտրային անօդաչու, որը ձևափոխված է եղել մարտական օգտագործման համար։
Չինական Mugin Limited նկերությունը հայտարարել էր, որ լայնամասշտաբ պատերազմի ամենասկզբից դադարեցրել է պատվերներ ընդունել Ռուսաստանից ու Ուկրաինայից։
–