Իսրայելում հնարավոր է քաղաքացիական պատերազմ սկսվի

Արդեն մի քանի շաբաթ շարունակ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են։

Դատական բարեփոխումների շուրջ ծավալվող իրադարձությունների և բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը հայտնվել է անդունդի ու քաղաքացիական պատերազմի եզրին։ Այդ մասին, Financial Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։  

«Ցանկացած մեկը, որ մտածում է, թե մարդկային զոհերով իրական քաղաքացիական պատերազմը այն գիծն է, որին մենք երբեք չենք հասնի, գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում»,- ընդգծել է Իսրայելի նախագահը։

Արդեն մի քանի շաբաթ շարունակ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print