Նա նշել է, որ սկսել է Զելենսկուն լսել որպես ծաղրածուի։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն որպես ծաղրածուի է դիտարկում։ Այս մասին նա ասել է «Սոլովյով Live» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «Московский комсомолец»-ը։
Ըստ Ասադի՝ նախկինում ինքը ոչինչ չի իմացել Ուկրաինայի նախագահի մասին։ Նա նշել է, որ սկսել է Զելենսկուն լսել որպես ծաղրածուի։
Ավելի վաղ Սիրիայի պատվիրակությունը՝ Ասադի գլխավորությամբ, Մոսկվա էր ժամանել։ Սիրիայի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
–