Ժիրինովսկու կարմիր պիջակը աճուրդի է հանվել

Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հանրահայտ կարմիր պիջակը հանվել է աճուրդի, հայտնում է litfund.ru-ն։

Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։ Նշվում է, որ քաղաքական գործիչն այն բազմիցս կրել է Պետդումայի նիստերին։

«Լավ վիճակ, օգտագործման հետքեր։ Ներկայացված նմուշը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին՝ 2014 թվականի մայիսին «Պոլիտիկա» հեռուստահաղորդման եթերի ժամանակ», – ասվում է նմուշի նկարագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print