Գեղարքունիքի և Տավուշի հատվածներում ռազմական տեխնիկայի տեղաշարժ կա. Թովմասյան

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ռազմական տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ այդ մասին ահազանգեր է ստացել։

Պատգամավորը հայտնեց, որ միջազգային գործընկերներին տեղեկացրել է այդ մասին։ Թովմասյանը հրատապ գրություններով դիմել է միջազգային բոլոր գործընկերներինահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե՛ Ալիևի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը «Ադրբեջան», թե՛ արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ` հումանիտար աղետի ծանրագույն հետևանքներով, թե՛ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախի Հանրապետության շփման գծերի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print