Կալանվորված մոր հետ 2 երեխա կա Աբովյան ՔԿՀ-ում և մեկ երեխայի սպասող կին․ Գրիգոր Մինասյան

2022թ․ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ՔԿՀ-ներում, բայց անելիքները շատ-շատ են։ Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախարարը ներկայացրեց իրականացված աշխատանքները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը, դիմելով նախարարին, հետաքրքրվեց, թե ՔԿՀ-ներում կանանց՝ մայրերի հետ քանի մանկահասական երեխա կա, և ինչ է անում Կառավարությունն այդ երեխաների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու և դաստիարակելու ուղղությամբ։ Արդարադատության նախարարը պատասխանեց, որ մինչև 3 տարեկան 2 երեխա կա Աբովյան ՔԿՀ-ում և մեկ երեխայի սպասող կին կա։ Մինասյանի խոսքով՝ նրանց խցերն առանձնացված են։

«Պայմանները կատարյալ չեն, նորմալ են, լավարկելու ենք։ Հատկացվել են սենյակներ այն մայրերի համար, որոնք մինչև երեք տարեկան երեխա ունեն իրենց մոտ, որպեսզի լոգարանն ու զուգարանն առանձնացված լինեն։ Նաև երեխանրի համար խաղասենյակ կա»,- նշեց նախարարը։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print