Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է վերադառնալ ազգային հավաքական

Պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարել է, որ փորձել է ազգային թիմ վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին։ 

«Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Սկզբից չստացվեց, հետո նրա մասին հետաքրքրվեցի Շախտյորում նրա խաղընկերնրից՝ Պյատովից, Ստեպանենկոյից։ Տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ Հենրիխը չի ուզում և հավատարիմ է մնալու իր որոշմանը։ Իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապվել նրա հետ և հասկանալ, թե նա ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն ևս ասաց, որ արդեն կայացրել է իր որոշումը։ Ես պատրաստ էի մեկնել Միլան և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց նա հրաժարվել է։ Պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է»,- ասել է Պետրակովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print