Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։
Միացյալ Նահանգներում շարունակվում են Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։
«Առաջիկա օրերին դուք կտեսնեք ևս մեկ հայտարարություն ԱՄՆ-ից օգնության տրամադրման վերաբերյալ»,- նշել է ամերիկյան առաջնորդի աշխատակազմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կպահպանի հետագայում էլ Ուկրաինային օգնելու վճռականությունը։
–