Հայաստանի հավաքականն սկսում է պատրաստվել Թուրքիայի ու Կիպրոսի հետ խաղերին

«Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի ու Լատվիայի ընտրանիները: 

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսում է նախապատրաստությունը մարտի 25-ին եւ 28-ին Թուրքիայի ու Կիպրոսի ընտրանիների հետ հանդիպումներին: 

Մեր ազգայինն ամսի 25-ին՝ ժամը 21:00-ին, «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում Երեւանում ընդունելու է Թուրքիային, իսկ ամսի 28-ին՝ ժամը 19:00-ին, ընկերական խաղ է անցկացնելու Կիպրոսի հետ: 

Ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ամսի 20-ին՝ 17:30-ին, հավաքականը բաց մարզում կանցկացնի, որին կարող են ներկա լինել նաեւ երկրպագուներն ու հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանին կհանձնվի Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 

 «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի ու Լատվիայի ընտրանիները: 

Այս պահին մեր հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 95-րդն է, իսկ առաջիկա մրցակիցներից Թուրքիան՝ 44-րդը, Կիպրոսն էլ 110-րդն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print