Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսեցին պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկած առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:  Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղում էին իրար դեմ և 53-րդ քայլին խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Հիշեցնենք՝ Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print