Ռուս հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացրել Հայաստանում

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործողություններով պլանային վարժանք է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան` հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ խաղարկվել է սցենար, որում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել զորամիավորման հսկիչ անցակետի վրա:
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հաստիքային սպառազինության, պայթյունների նմանակման միջոցների և չլիցքավորված զինամթերքի կիրառմամբ ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը:
Վարժանքի ընթացքում զինծառայողները հատուկ տեխնիկայի և սարքավորումների միջոցով կատարել են տարածքի զննում պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար։ Դրան մասնակցել են նաև պահակային շների կինոլոգիական հաշվարկները։
Վարժանքի ավարտին հատուկ ջոկատայինները կատարել են ձեռնամարտի տեխնիկայի, ավտոմոբիլային տեխնիկայի վարման, ինչպես նաև «հակառակորդի» կողմից թունավոր նյութերի կիրառման ժամանակ կատարվող գործողություններ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման նորմատիվների պահպանմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print