Քաղաքացին դիմել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն։
Մարտի 19-ին, ժամը 20:42-ին քաղաքացին դիմել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետ առ այն, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և կախվել ձորը:
Փրկարարները քարշակման միջոցով մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
–