Նիստում ուսումնասիրվում է 2020-ի պատերազմի հանգամանքները։
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր՝ մարտի 20-ին, կրկին մասնակցում է 2020-ի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նիստին. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ մարտի 16-ին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հրավիրվել էր 2020-ի պատերազմի քննիչ հանձնաժողով։ Նրա հանդիպումը հանձնաժողովի անդամների հետ տևել է 6 ժամից ավելի։