Ադրբեջանցի մարզիկը և մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Բաբալարյան

Ադրբեջանցի մարզիկը և մարզիչները ներողություն են խնդրել Կարապետ Մանվելյանին պարտվելուց հետո հարվածելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն

«Կարապետի հետ ձեռք ձեռքի սեղմեցին, ես էլ ասացի, որ սպորտն այլ աշխարհ է, դուք զբաղվեք ձեր գործով: Բայց դա չփրկեց նրանց որակազրկումից», –նշեց Բաբալարյանը։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն այսօր հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ Հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս հարվածում է հայ ըմբիշին։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print