Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է Մոսկվա

Ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և փոխգործակցության հետագա զարգացման հարցեր:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով ժամանել է Մոսկվա: Սա Չինաստանի ղեկավարի առաջին միջազգային այցն է երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո։

Չինաստանի նախագահը Ռուսաստանում կլինի մարտի 20-22-ը։

Պեկինն ակնկալում է, որ այցը կամրապնդի երկու երկրի միջև փոխվստահությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և փոխգործակցության հետագա զարգացման հարցեր, կստորագրվեն երկկողմ կարևոր փաստաթղթեր։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ կողմերը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը և խաղաղության չինական ծրագիրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print