Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 3-րդ խաղափուլի պարտիաները, որի արդյունքում հաղթել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիամ Մկրտչյանը պարտվեց Ալեքսանդրա Մալցևսկայային:
3-րդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը ունեն 2 միավոր: Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը ունեն 1.5 միավոր: