«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաեւ յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաեւ մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը:
Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, թույլ չեն տա, որ քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգը տնօրինի քաղաքապետարանի լծակները։ Դիմում է գրել նաեւ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Սեւակ Ասատրյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։