Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝
- մեքենաշինություն,
- հանքարդյունաբերություն,
- մետալուրգիա,
- փայտամշակում,
- կահույքագործություն,
- գյուղատնտեսություն,
- հեռահաղորդակցություն,
- զբոսաշրջություն և այլ ուղղություններ։
Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։