Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չմասնակցեց քվեարկությանը։
Գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում:
Իշխանությունը և ընդդիմությունը հայտարարության տեքստի հետ կապված կոալիցիա չունեին:
Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չմասնակցեց քվեարկությանը։
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները հիշեցրին, որ Լաչինի միջանքի փակումից օրեր անց խորհրդարանական մեծամասնությունը նման հայտարարություն արդեն իսկ ընդունել է: