Իրանի ԱԳ փոխնախարարը կայցելի Հայաստան

Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի։ Այս մասին իրանցի պաշտոնյան հայտնում է թվիթերյան գրառմամբ։

«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց սկսվեց դիվանագիտական ապարատի արագ շարժումը՝ կենտրոնացած  հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասի առաջնահերթության վրա։ Գնում եմ Երևան երկօրյա աշխատանքային այցով՝ իմ հայ գործընկերոջ հրավերով»,- ասվում է Բաղերիի գրառման մեջ։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print