Իտալական Dolce & Gabbana նորաձեւության տունը թողարկել է 1200 դոլար արժողությամբ սեւ աղբի տոպրակի նմանվող սպորտային կոշիկներ։
Կոշիկները որակելով որպես «ֆուտուրիստական»՝ իտալական նորաձեւության տունը պնդում է, որ միջին բարձրության Wave մարզակոշիկները ներկայացնում են «անժամանակ» եւ «ժամանակակից» միությունը։
Սակայն նորաձեւության սիրահարները կարծես թե չեն հերթագրվում սպորտային կոշիկների համար: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում ծաղրել են կոշիկները։ «D&G սպորտային կոշիկներն ու պայուսակը երկուսը մեկում են»,- գրել է օգտատերերից մեկը։