Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունը, որ այսօր հայկական զինուժի զինծառայողը մոլորվել է, մեքենայով հայտնվել ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերում ու գերեվարվել։
Հիշեցնենք, որ Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում:
Նա մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։
–