Պետքարտուղար Բլինքենը հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները չունեն ռազմական լուծում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Պետքարտուղարության հաղորդման համաձայն պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների հարցում առաջարկելու համար։
«Պետքարտուղար Բլինքենը հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները չունեն ռազմական լուծում։ Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը առևտրային և մասնավոր ավտոմեքենաների համար։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է համագործակցության շարունակություն Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հարցում»,-նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
–