Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։
«Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»,-նշվում է հաղորդագրությունում։